ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Զարոբյան փողոց, Կենտրոն, 0077 , Armenia
Show on the map
25 - 26 September 2021
Overview

(ք. Երեւան, Զարոբյան 20, հեռ.՝ +37410562424, +37410587380) ՍԵՊՏԵՄԲԵՐ 25|14:00 «Աշխարհը երգ ու պարի լեզվով» ԿԳՄՍՆ մանկապատանեկան դաստիարակության գեղագիտական կենտրոնի մարիոնետների թատրոնը կներկայացնի տարբեր ազգերի երգերի ու պարերի գեղեցիկ ծրագիր: Գեղ. ղեկավար` Մարո Հակոբյան: Միջոցառումը կշարունակեն «Ընտրյալներ» տարեցների ազգագրական երգի, պարի համույթը (գեղ. ղեկավար՝ Ժասմենա Կարապետյան), որի օգնությամբ տարբեր տարիքի մարդիկ՝ տարեցներ, երիտասարդներ եւ դպրոցականներ, կծանոթանան եւ կսովորեն մեր ազգային, ավանդական երգն՝ ու պարը` ամրապնդելով եւ պահպանելով միջսերնդային կապն ու համագործակցությունը: Միջոցառմանը կմասնակցեն «Տարեցների խնամքի կենտրոնի» շահառուները, «Օրրան» հ/կ-ի սաները, ԵՊՀ «Վարդանանք» ակումբի ուսանողները, «Վերդյան» պարային ստուդիայի սաները։ Առցանց՝ «Ինչ են պատմում հուշարձանները. ճանաչենք եւ բացահայտենք հայրենի հուշարձանները» Տեսանյութի առցանց ցուցադրություն Վարդենյաց, Արուճի, Ջրափիի քարավանատների մասին: Տեսանյութը պատրաստվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ծրագրերի շրջանակում, հեղինակ՝ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Ալեքսանյան, ուսուցիչ՝ Կ. Զիլֆիմյան: 

ՍԵՊՏԵՄԲԵՐ 26|14:00 Եվրոպական տարբեր երկրների լուսանկարների եւ բացիկների ժամանակավոր ցուցադրություն (Իսահակյանի անձնական արխիվ): Առցանց՝ «Մեր ազգային արհեստներն ու հմտությունները»: Տարբեր տարիքի մարդկանց հնարավորություն է տրվում ծանոթանալու, սովորելու նոր հմտություններ. Տեսանյութ՝ «Դարբնագործությունը Գյումրիում» Ներկայացնել ավանդական արհեստագործության ճյուղերից մեկը՝ դարբնագործությունը: Տեսանյութ` «Ազգային արժեք՝ հայկական լավաշ». Ծանոթացնել ազգային հացի պատմությանը: Տեսանյութ՝ «Հայկական ավանդական գաթան». պատմությունը եւ թխելու եղանակները։ Տեսանյութերը պատրաստել են թանգարանի աշխատակիցները: 

 

Address
Զարոբյան փողոց, Կենտրոն, 0077 , Armenia

40.19160575207, 44.511860273281

Enter an address like "Chicago, IL".