ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ եւ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԹԱՆԳԱՐԱՆ
(ք. Գյումրի, Հաղթանակի 47, հեռ.՝ +37493494500) | ՍԵՊՏԵՄԲԵՐ 25|17:00 «Հայաստան-Ֆրանսիա» մշակութային երկխոսություն» խորագիրը կրող «Թանգարան անիվների վրա» ծրագիրը ներկայացնելու է համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907-2000թթ.) եւ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) գրաֆիկական գործերը, որոնք կցուցադրվեն Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Գյումրի, Վանաձոր եւ Երեւան քաղաքների ցուցասրահներում:
| ՍԵՊՏԵՄԲԵՐ 25, 26 [11:00-18:00 Հիմնական ցուցադրություն: Թանգարանի այցելուները կարող են եւ՛ տեղում, եւ՛ առցանց ծանոթանալ Ալեքսանդրապոլի պատմությանը:
14:00-18:00 Համընդգրկուն պար: Պարուսույցի օգնությամբ այցելուները կսովորեն ազգային եւ եվրոպական պարեր: (թանգարանի բակ)
11:00-18:00 Մականունով գյումրեցիները: Այցելուները կպատմեն գյումրեցիների եւ նրանց մականունների մասին:
Address
47 Հաղթանակի պողոտա, 3104 , Armenia