«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
(ք. Երեւան, Էրեբունի 38, հեռ.՝ +37410432661) ՍԵՊՏԵՄԲԵՐ 18 | 11:00-13:00 Ֆրանսերեն լեզվով էքսկուրսիաներ էրեբունի ամրոցում եւ թանգարանում
ՍԵՊՏԵՄԲԵՐ 18 | 11:15-12:15 «Արի պեղենք միասին» էրեբունի թանգարանի հարեւանությամբ գտնվող վերգետնյա ուսումնական պեղավայրում դպրոցա հասակ տարիքի երեխաները հնարավորություն կունենան հնագետի օգնությամբ իրականացնել «պեղումներ» եւ գտնել «հնագիտական գանձեր»: Կրթական ծրագրին մասնակցելու են նաեւ Հայաստանում Ֆրանսիական քոլեջի սաները: (էրեբունի թանգարանի հարեւանությամբ գտնվող «Պատանի հնագետ>> ուսումնական պեղավայր)
ՍԵՊՏԵՄԲԵՐ 18 | 13:30 «Էրեբունի» ՊՀԱԹ-ի ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի «Էրեբունուց Կարմիր բլուր» հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով եռաչափ վերակազմությունների պատկերագրքի շնորհանդես: Պատկերագիրքը տպագրվելու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսկան աջակցությամբ:
Միջոցառման ավարտին կներկայացվի էրեբունու վերաբերյալ ֆրանսերեն լեզվով պատմող տեսահոլովակ:
17:00-18:00 «Էրեբունու հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի պեղումները»: Բաց դասախոսություն՝ «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն, պ. գ. թ., հնագետ, Մ. Բադալյանի ներկայացմամբ, որն ուղեկցվելու է նաեւ ֆրանսերեն թարգմանությամբ:
ՍԵՊՏԵՄԲԵՐ 25 10:30-11:30 «Արի պեղենք միասին» կրթական ծրագիր «Էրեբունի» ՊՀԱԹ-ի «Շենգավիթ» մասնաճյուղի թանգարանի հարեւանությամբ գտնվող վերգետնյա ուսումնական պեղավայրում դպրոցահասակ տարիքի երեխաները հնարավորություն կունենան հնագետի օգնությամբ իրականացնել «պեղումներ» եւ գտնել «հնագիտական գանձեր»: (ՊՀԱԹ-ի «Շենգավիթ» մասնաճյուղ, Բագրատունյաց 1/1, հեռ.՝ +37477059629)
12:00-13:00 Նետաձգության վարպետաց դաս Բոլոր մասնակիցներն արհեստավարժ նետաձիգի ցուցադրական ելույթներից հետո հնարավորություն կունենան նետերով կրակել նշանավոր Թեյշեբաինի ամրոցի պատերի հարեւանությամբ տեղադրված թիրախին։ Կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի հետ համատեղ։ (ՊՀԱԹ-ի «Կարմիր բլուր» մասնաճյուղ, Հ. Հովհաննիսյան 92, հեռ.՝ +37410422486)
| 14:00-15:00 «ճանապարհորդություն դեպի ՈՒրարտուի վիրտուալ աշխարհ» Տեսասահիկի միջոցով էրեբունի թանգարանում ներակայցվելու է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի ճարտարապետ վերակազմող Ռուբեն Սարգսյանի կողմից իրականացված մի շարք ուրարտական հուշարձանների վերակազմությունները:
ՍԵՊՏԵՄԲԵՐ 26 L 11:00-12:00 Կավագործության վարպետաց դաս Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան կավագործի օգնությամբ ստեղծել տարբեր կավե իրեր եւ ծանոթանալ կավագործության հմտություններին: (ՊՀԱԹ-ի «Շենգավիթ» մասնաճյուղ, Բագրատունյաց 1/1, հեռ.՝ +37477059629)
15:00-18:00 «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ «Էթնիկ Թրեվլ» հետ համատեղ կազմա կերպվող միջոցառում, որի ժամանակ «Նոր գույներ» պարային համույթի սաները հանդես կգան ազգա գրական պարային ելույթներով, ասմունքներով: Միջոցառմանը հրավիրված են՝ Բունիկ եւ Մամիկ հյուրատները, Արտաշատի մշակույթի կենտրոնը, Երեւանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցը, զբոսավարներ, Երեւանի Ֆրանս Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը: (ՊՀԱԹ-ի «Շենգավիթ» մասնաճյուղ, Բագրատունյաց 1/1, հեռ.՝ +37477059629)
Address
Խաղաղ Դոնի փողոց, Էրեբունի համայնք, 0087 , Armenia