Educational Program on the various alphabets of the European and Middle Eastern regions
The event has a museum-educational content addressed to 3rd-6th grade students. An online interactive course dedicated to the different alphabets of the European and Middle Eastern region with the participation of two research workers of the Matenadaran will be conducted. They will tell about the origin of different alphabets, phonetic and writing systems, their connections with each other, inheritance of alphabets, communication and past development between writings and civilizations, while referring to the manuscripts displayed in the museum's foreign language hall. The duration of the program is one hour, which will be followed by a question and answer session. The link to the online broadcast will be posted on the Facebook and Instagram pages of Matenadaran.
Միջոցառումն ունի թանգարանային-կրթական բովանդակություն՝ հասցեագրված 3-6-րդ դասարանի աշակերտների համար։ Նախատեսվում է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի սրահից ուղիղ հեռարձակմամբ առցանց անցկացնել եվրոպական և Միջինարևելյան տարածաշրջանի տարբեր այբուբեններին նվիրված ինտերակտիվ դասընթաց՝ Մատենադարանի երկու գիտաշխատողի մասնակցությամբ։ Նրանք կպատմեն տարբեր այբուբենների ծագման, հնչյունային և գրառման համակարգերի, միմյանց հետ ունեցած կապերի, այբուբենների ժառանգականության, գրերի և քաղաքակրթությունների միջև հաղորդակցության ու անցած զարգացման մասին՝ ընթացքում հղում անելով թանգարանի այլալեզու սրահում ցուցադրվող ձեռագրերին։ Ծրագիրը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին։ Տևողությունը՝ մեկ ժամ, որին կհաջորդի հարցուպատասխան։ Առցանց հեռարձակման հղումը կտեղադրվի Մատենադարանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։