ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ
(ք. Երեւան, Թամանյան 10, հեռ.՝ +37410541932/34) | ՍԵՊՏԵՄԲԵՐ 25, 26 |11:00 Կրթական ծրագիր «Հուշերի տուն»՝ 7 տարեկանից բարձր բոլոր մասնակիցների համար: Ծրագիրը հիմնված է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության վրա: Մասնակիցներին ներկայացվում են հայ ժամանակակից արվեստագետի ստեղծագործությունները՝ նրանց միջեւ քննարկում ծավալելով հիշողություն երեւույթի եւ ցուցադրված ստեղծագործություններում եւ դրա արտացոլման շուրջ: Իրենց հետ բերված լուսանկարների պատճենների օգնությամբ մասնակիցները ստեղծում են կոլաժային կոմպոզիցիաներ: («Արծիվ» սրահ), (Ստեղծագործական սրահ) *Ծրագրին կմասնակցեն ՀՀ-ում ազգային փոքրամասնություն կազմող համայնքների ներկայացուցիչներ:
12:00 Շրջայց համադրողի ուղեկցությամբ. «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրություն
(«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ) «Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրություն («Արծիվ» սրահ)
            Address
            
10 Tamanyan St, 0009 , Armenia