ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
(ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 11, հեռ.՝ +37477283649) | ՍԵՊՏԵՄԲԵՐ 25|15:00 «1912թ. Հովսեփ Օրբելու հնագիտական ուղեւորությունը Աղթամարի կղզի եւ Սբ Խաչ եկեղեցու ուսումնասիրությունը» խորագրով:
Միջոցառումը նվիրվում է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու կառուցման 1100-ամյակին: Կներկայացվի Օրբելու «Ընտիր երկերի» առաջին հատորը: Կներկայացվեն արխիվային լուսանկարներ Օրբելու կողմից արված Աղթամար կղզում: Միջոցառման մասնակիցները կդիտեն Բարեւ, էրգիր. Ախթամար ֆիլմը։
Առցանց՝ «Բացահայտենք Հայաստանի հուշարձանները՝ Աղթամարը, Անին, Վանը լուսանկարներում»: Այս խորագիրը կրող միջոցառման շրջանակներում առցանց ներկայացվելու են բացառիկ լուսանկարներ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու արխիվից:
| ՍԵՊՏԵՄԲԵՐ 26 13:00 Ցուցահանդես, զեկույց՝ «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագրով: Մասնակիցներ՝ Հրազդան քաղաքի թիվ 12 եւ թիվ 8 հիմնական դպրոցների աշակերտներ: 1956թ. Օրբելու հեղինակությամբ լույս տեսավ Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու հայտնի առակներին նվիրված մեծ ուսումնասիրության համառոտ տարբերակը եւ միայն հետմահու տպագրվեց «Միջնադարյան Հայաստա նի առակները» մենագրությունը, որը համարվում է Օրբելու ամենահետաքրքիր աշխատություններից մեկը: Կցուցադրվի նաեւ Ռ. Սահակյանցի «Աղվեսագիրք» անիմացիոն ֆիլմը: Աշակերտները կընթերցեն առակներ եւ կմեկնաբանեն դրանց իմաստները: Միջոցառումը աշակերտության շրջանում կմեծացնի եւ կխորացնի հետաքրքրությունը դեպի հայ առակագրությունը, որոնց բովանդակությունը արդիական է նույնիսկ մեր օրերում։
            Address
            
12 Օրբելի եղբայրների փողոց, 2310 , Armenia