ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
(ք. Երեւան, Արշակունյաց 28, հեռ.՝ +37411570571) ՍԵՊՏԵՄԲԵՐ 24 | Օրվա ընթացքում «Կոմիտասի անձնական գրադարանը» ցուցադրություն, որը նպատակ ունի հանրությանն առաջին անգամ ներկայացնել տարբեր արխիվներում պահվող Կոմիտասի ամբողջական գրադարանը, ինչպես նաեւ ժամանակակիցների հուշերի եւ վավերագրերի հիման վրա վերականգնել Կոմիտասի գրադարանի կորսված մասը։ Կոմիտասի գրադարանը (549 միավոր) բաղկացած է հայերեն, ռուսերեն, գերմաներեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն գրքերից: Ցուցադրության հաեցակարգի հիմքում գրադարան ընթերցասրահի գաղափարն է: Ցուցադրության մեջ լինելու է հատուկ առանձնացված ընթերցասրահ, որտեղ այցելուն կարող է ծանոթանալ Կոմիտասի մասին գրականությանը, իսկ մասնագետներին, նախապես մշակված կարգով, երաժշտական գրադարանի աշխատակիցների հսկողությամբ, թույլ կտրվի նաեւ օգտվել Կոմիտասի գրադարանից: (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահ)
15:00 «Հայոց գույնը` մեղեդի. Սարյան եւ Կոմիտաս» կրթական ծրագիր: Երաժիշտ եւ նկարիչ՝ հայ ազգի երկու հսկա դեմքեր: Թեեւ Կոմիտասն ու Սարյանը միմյանց չեն հանդիպել, բայց որքան ընդհանրություններ կան նրանց արվեստում... Հաճախ մեծ նկարիչը ստեղծում էր իր կտավները Կոմիտասի երգերն ունկնդրելով: «Երկրի շունչը դարերով, ժամանակներով է կուտակվում մարդու մեջ։ Կոմիտասն այդ շնչով մարմնացած էակ է, եւ նրա ուժը դրա մեջ է, այդտեղից էլ պետք է հասկանալ նրան»,-ասել է Սարյանը։ Ծրագրի շրջանակներում կբացահատվեն այս երկու մեծերի ազգային արվեստ ստեղծելու ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն Սարյանի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո: Մասնակիցներն էլ կոմիտասյան այդ գործերի ներքո կնկարեն (այս հարցում երեխաներին կօգնի եւ կուղղորդի մասնագետ նկարիչը)։ Իսկ Կոմիտասի գծանկարնե՞րը. այս մասին էլ կխոսվի եւ կցուցադրվեն դրանք:
Address
18 Արշակունյաց պողոտա, Կենտրոն, 0023 , Arménie